Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածների վերաբերյալ որոշմանը

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածների վերաբերյալ որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի դեմ լայնածավալ ռազմական հարվածները վերսկսելու վերաբերյալ որոշում կայացնելուն։

Axios-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ դիտարկում է Իրանի դեմ նոր լայնածավալ ռազմական գործողության հնարավորությունը, որը կարող է նույնիսկ ավելի մասշտաբային լինել, քան նախկինում իրականացված «Epic Rage» («Էպիկական կատաղություն») գործողությունը։

«Ես դիտարկում եմ լայնածավալ հարձակման հնարավորությունը՝ ավելի մեծ, քան երբևէ նախկինում։ Ես մոտ եմ որոշում կայացնելուն։ Մենք լիովին պատրաստ ենք դրան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ Իսրայելը կարող է միանալ գործողությանը «երկու րոպեի ընթացքում», եթե Վաշինգտոնը նման խնդրանք ներկայացնի, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն գործողությունն իրականացնելու համար որևէ մեկի աջակցության կարիքը չունի։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել, սակայն դեռ պատրաստ չէ համաձայնության հասնել։

«Նրանք դեռ բավականաչափ ցավ չեն զգացել»,- ասել է Թրամփը։

Նա նաև հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է հաջորդ շաբաթ մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու սենատոր Լինդսի Գրեհեմի հիշատակին նվիրված սգո արարողությանը։

«Բիբիի հետ հարաբերությունները շատ լավ են։ Եթե նա այստեղ լինի, ես կհանդիպեմ նրա հետ»,- հավելել է Թրամփը։

Leave a Comment