ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելու որոշմանը։
«Ես դիտարկում եմ զանգվածային հարված, ավելի հզոր, քան երբևէ։ <…> Մենք ամեն ինչ պատրաստ ունենք դրա համար», – ասել է նա։
Նա ասել է, որ Իսրայելը կարող է միանալ նոր գործողությանը ԱՄՆ-ի խնդրանքով, բայց Միացյալ Նահանգները «ուրիշ ոչ մեկի կարիքը չունի»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը լրացուցիչ ուժեր, բժշկական անձնակազմ և զենք է տեղակայում Մերձավոր Արևելք՝ Իսլամական Հանրապետության հետ հակամարտության սրման քննարկման ֆոնին։
