Կարեն Վարդանյանի փայլուն խաղն ու դուբլը՝ «Դինամո»-ի հաղթանակի հիմքում

23 Հուլիսի 2026, 19:40

Մինսկի «Դինամո»ֆուտբոլային ակումբի հայազգի հարձակվող Կարեն Վարդանյանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի՝ ադրբեջանական «Նեֆթչի»-ի դեմ արտագնա խաղի գլխավոր հերոսը։ 

Սումգայիթում կայացած հանդիպումն ավարտվել է բելառուսական ակումբի հաղթանակով՝ 4:2 հաշվով։ 

Վարդանյանը 36-րդ և 57-րդ րոպեներին դարձել է դուբլի հեղինակ, ինչպես նաև աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։

Ֆուտբոլիստը հայրական կողմից հայկական արմատներ ունի, սակայն մեծացել է Բելառուսում և նախապատվությունը տվել է այդ երկրի ազգային հավաքականին։ 

Ավելի վաղ նա Բելառուսի ընտրանու կազմում խաղադաշտ էր դուրս եկել Երևանում՝ Հայաստանի հավաքականի դեմ մրցապայքարում։

Leave a Comment