Հետո կաղաչեն, որ կաթողիկոսը գոնե բանտերnւմ իրենց այցելի․ Բագրատ սրբազան

Նախագահի ընտրությանը աղաչում էին, որ Վեհափառը ներկա լինի, նախորդ խորհրդարանին էլ էին աղաչում, հիմա որոշել են չաղաչել, հետո կաղաչեն, որ գոնե բանտերում իրենց այցելի, լրագրողներին ասել է Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հարցին, որ կաթողիկոսին դեռ չեն հրավիրել ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու:

Ավելի վաղ Սպուտնիկ Արմենիան հայտնել էր, որ Գարեգին Բ-ին այս պահի դրությամբ չեն հրավիրել ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու։

Նիստը կսկսվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

Leave a Comment