
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերի վրա հութիների նոր հարձակումների դեպքում պատասխանատվություն կկրի Իրանը։ «Եթե նրանք (հութիները – խմբ.) կրկին դա անեն, ԱՄՆ-ն պատասխանատվությունը կդնի Իրանի վրա, քանի որ հութիները Իրանի հովանավորյալներն են և/կամ խամաճիկները, և Իրանը, ինչպես նաև, բնականաբար, հենց հութիները կպատժվեն ռազմական ճանապարհով»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան նրա կողմից Եմենի օդային տարածքի և նավահանգիստների նկատմամբ վերահսկողության։ Իսկ ավելի ուշ հայտարարել էին Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա հարձակման մասին։