
Լեհաստանի մայրաքաղաքում առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ավտոտեխսպասարկման կետն ու Ford-ի ավտոսրահը: Այս մասին հաղորդում է Fakt-ը:
Ականատեսների վկայությամբ, երբ կրակը հասել է ավտոսրահ, մեքենաները սկսել են պայթել: Արդյունքում կրակն ամբողջությամբ ոչնչացրել է շինությունների ներսում գտնվող բոլոր մեքենաները, ինչպես նաև դրսում կայանված շուրջ տասը տրանսպորտային միջոց։ Վարշավայի երկնքում խիտ սև ծուխ էր բարձրացել, որը տեսանելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Ոստիկանության տվյալներով՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական գնահատականներով՝ վնասված շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3,5 հազար քառակուսի մետր։
Warszawskie Bródno teraz. Słychać wybuchy i to mocne. Tam są setki nowych aut. Zbiorniki, itd. pic.twitter.com/VH8zD9sJd8
— Piotr Woźniak (@Woz_Piotr) July 23, 2026
?Warszawa ul. Krasnobrodzka, ok. godz. 5:09 doszło do pożaru w kompleksie salonów i warsztatów samochodowych.
?Na miejscu w kulminacyjnym momencie działało 35 pojazdów straży pożarnej.
❗Pożar został opanowany i nierozprzestrzenia się. Brak informacji o poszkodowanych. pic.twitter.com/zKGs7H7ih7
— Państwowa Straż Pożarna (@KGPSP) July 23, 2026