
Նարեկ Կարապետյանին մեղասգրվում է իրավաբանության հետ կապ չունեցող աբսուրդային մեղադրանք․ մեղադրանք դատավարական կատեգորիան մեզանում արժեզրկվում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ընդգծել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կարևոր փաստն այն է, որ կալանավորման հարց այլևս ընդհանրապես չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ ԿԸՀ ոչոշումից հետո, բայց կիրառվել են ինտենսիվ խափանման միջոցներ՝ չբացակաելու արգելք, գրավ, որոնք դատավարական հեռանկար չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի։ այդ թվում՝ դրանց բողոքարկման մասով»,- նշել է Վարդևանյանը՝ հավելելով՝ ակնայտ է, որ երբ կալանք չի կիրառվում՝ դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս, պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը։