ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոշտ հայտարարություններով է հանդես եկել Իրանի հասցեին՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա լարվածությանն ու Վաշինգտոնի դիրքորոշմանը։
Անդրադառնալով Իրանի գործողություններին՝ Ռուբիոն, մասնավորապես, նշել է․
«Չնայած իրենց կոշտ հայտարարություններին և հիմար լեգո-տեսանյութերին՝ նրանք հսկայական տառապանքներ են կրում և էլ ավելի շատ կտառապեն, քանի դեռ ուշքի չեն եկել։ Նրանք խախտել են հուշագիրը (MOU)․ մենք պահպանել ենք մեր խոսքը, և հիմա նրանք վճարում են դրա գինը», — ասել է նա։
Պետքարտուղարի խոսքով՝ Իրանը կարող է լինել Մերձավոր Արևելքի ամենահարուստ երկիրը, սակայն ողջ գումարը տալիս է իր պրոքսիներին և ծախսում հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ձգտում է ռեժիմի փոփոխության Իրանում՝ Մարկո Ռուբիոն հստակեցրել է․ «Մենք ձգտում ենք ապամիջուկայնացնել Իրանը»։
