Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է

Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է

Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում 40 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) նախագծին կասեցվել է այն պատճառով, որ Տոկիոն պահանջում է գրավոր իրավական երաշխիքներ առ այն, որ միջուկային վթարի դեպքում իր ֆինանսական հաստատությունները որևէ պատասխանատվություն չեն կրելու։

Financial Times-ի տվյալներով՝ այս նախագծի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի նվազեցման դիմաց Ճապոնիայի խոստացված 550 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի շրջանակում, և այն նախատեսում է SMR-ների ֆինանսավորում Թենեսի և Ալաբամա նահանգներում։

Ամերիկյան կողմը բանավոր հավաստիացրել է, որ Ճապոնիայի պետական աջակցությամբ գործող վարկատուները, ինչպիսին է JBIC-ն, որևէ պատասխանատվություն չեն կրելու, քանի որ ռեակտորները պատկանելու և շահագործվելու են անմիջականորեն ԱՄՆ կառավարության կողմից։

Այնուամենայնիվ, Ճապոնիայի իշխանությունները պահանջում են, որ այդ երաշխիքներն ամրագրվեն գրավոր կերպով՝ նախքան միջոցների հատկացումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment