Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարաությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի մարտի 19 ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Գլխավոր դատախազությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքը 2011 թվականից ամբողջությամբ ջրածածկ է, իսկ պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած։ Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չի իրականացվել։

Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

Leave a Comment