
ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։
«Այս փաթեթն առավելապես ուղղված էՌուսաստանի եկամուտների հոսքերի դեմ, խոչընդոտում է նրա «ստվերային նավատորմի» գործունեությանը և խաթարում է մատակարարման շղթաները»,— գրել է գերատեսչության ղեկավար Հելեն ՄաքԷնթին X սոցիալական ցանցում։
Ավելի ուշ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասնել է համաձայնեցված նախագծի բովանդակությունը։
«Մենք արգելված գործարքների մեր ցանկում ներառում ենք ևս 32 ռուսական բանկ, ինչպես նաև կրիպտոընկերություններ և նավթի առևտրային հարթակներ, իսկ նավթի գնի առավելագույն շեմի վերանայումը սառեցնում ենք մեկ տարով»,— ասել է նա։