23 Հուլիսի 2026, 12:30
Ամերիկաբնակ դերասան Կարեն Կարգուլյանն ընդգրկվել է ռեժիսոր Դենիել Ռոհերի «Պոզիտանո» ֆիլմի դերասանական կազմում։ Այս մասին հայտնում է Netflix-ը։
Հիշեցնենք, որ Կարգուլյանը նկարահանվել է նաև «Անորա» ֆիլմում, որը 2025 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ ճանաչվելով «Տարվա լավագույն ֆիլմ»։
«Պոզիտանո»-ն պատմում է երկու մրցակից գողերի մասին, որոնք ներքաշվում են վտանգավոր խաղի մեջ։
Գլխավոր դերերում են «Օսկար»-ի դափնեկիրներ Մեթյու Մակքոնահին և Զոյի Սալդանան։ Ֆիլմում կնկարահանվեն նաև Թոնի Քոլեթը, Սալվատորե Էսպոզիտոն, Միկելե Սավոյան, Լորենցո դե Մուրը և այլք։
«Պոզիտանո»-ի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։