ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են երկու երկրների հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը:
Լավրովը և Ռուբիոն հինգշաբթի առավոտյան հանդիպում են ունեցել Մանիլայում: Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, ինչպես նաև նշել է Կիևի ռեժիմին սպառազինությամբ հետագա մատակարարման անթույլատրելիությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Այսօր հանդիպել եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մենք քննարկել ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում: