Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում են


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արմավիրի մարզում հուլիսի 15-ի վաղ առավոտյան դանակահարության դեպք է գրանցվել։ Ժամը 04:05-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել տղամարդ։

Նախնական տվյալներով՝ վիրավորը Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչ Անդրանիկ Մ.-ն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեի մոտ գործող «Ալեքս» մթերային խանութի հարևանությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Անդրանիկ Մ.-ն վիճաբանել է դեռևս չպարզված անձի հետ, որը կտրող-ծակող առարկայով մի քանի հարված է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է Past.am-ը, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է համապատասխան վարույթ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment