Հուլիսի 23-ին Մանիլայում՝ ԱՍԵԱՆ-ի նախարարական միջոցառումների շրջանակում, կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որի ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ Սերգեյ Լավրովն ամերիկյան կողմին է ներկայացրել շփման գծում ստեղծված իրական իրավիճակը՝ ընդգծելով Կիևին սպառազինությունների մատակարարման անթույլատրելիությունը։
Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը և իր հանձնառությունը Անքորիջում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի ներկայացրած առաջարկներին, որոնց Ռուսաստանի ղեկավարը համաձայնել է։
Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերականգնումը, ինչպես նաև արտահայտվել միջխորհրդարանական փոխանակումների և մշակութային կապերի զարգացման օգտին։
Ուշադրություն է դարձվել նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները։
