Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպումից առաջ Լավրովը նշել էր, որ մտադիր է Ռուբիոյի հետ քննարկել Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկխոսությունը ցանկացած դեպքում օգտակար կլինի։ Իր հերթին, Ռուբիոն հայտարարել էր, որ ցանկանում է պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգները ներկայումս կարող է կառուցողական դեր ունենալ ճգնաժամի կարգավորման գործընթացում։

Սա Լավրովի և Ռուբիոյի չորրորդ անձնական հանդիպումն է։ Վերջին անգամ նրանք բանակցել էին անցյալ տարվա սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորքում։

Սերգեյ Լավրովի և  Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումն ավարտվել է, այն տևել է 37 րոպե. հայտնում է TASS-ը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է շփման գծում տիրող իրական իրավիճակը և ընդգծել Ուկրաինայի հետագա զինման անընդունելիությունը։ Ավելին, արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորման հարցը։

Դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը նախաձեռնել է ամերիկյան կողմը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արտաքին քաղաքականության պլանավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը և ԱՍԵԱՆ-ում նախագահի մշտական ​​ներկայացուցիչ Եվգենի Զագայնովը։

Ամերիկյան կողմից մասնակցել են քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը և նախագահի հատուկ դեսպանորդ Սերջիո Գորը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվել է նկարահանել հանդիպման առաջին կադրերը։

Ամերիկացի լրագրողներից մեկը հարցրել է Ռուբիոյին, թե արդյոք նա հանդիպման ժամանակ Լավրովին կհարցնի՝ Ռուսաստանն օգնո՞ւմ է Իրանին թիրախավորել։

ԱՄՆ պետքարտուղարը լռել է։

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a Comment