«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը որակավորման երրորդ փուլում․ ԿԼ

Տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Եթե «Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում հաղթահարի ռումինական «Կլուժի» արգելքը, ապա երրորդ փուլում կմրցի «Տրոմսո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի պարտվողի հետ։

Երրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենա օգոստոսի 6-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» հաղթեց Ղազախստանի «Ելիմայ Սեմեյին» (1:1, 2:2, 11մ՝ 6:5):

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» Երևանում կընդունի ռումինական «Կլուժին: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 23-ին:

Leave a Comment