Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի է ունեցել Կոնֆերենցիաների Լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Եթե «Փյունիկը» հաղթահարի հունգարական «Դեբրեցենի» արգելքն, ապա երրորդ փուլում կխաղա «Պոլեսիե» (Ուկրաինա) – «Կոպենհագեն» (Դանիա) զույգի հաղթողի հետ։
Երրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 6-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 13-ին։
Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր Մալթայի «Մարսաշլոկին» (3:0, 1:0):
Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի հունգարական «Դեբրեցենը»: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 23-ին Հունգարիայում: