Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե Իրանը չկարողանա նավթ արտահանել, ապա տարածաշրջանում ոչ ոք չի կարողանա նավթ վաճառել։
Նրա խոսքով՝ եթե Իրանի անվտանգությունը չապահովվի, ապա տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածքային օբյեկտ չի լինի անվտանգ։ Ղալիբաֆը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության պայմաններում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նեղուցում իրավիճակն այլևս երբեք չի վերադառնա պատերազմից առաջ առկա վիճակին»,- ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը։
