Երկու բացառիկ ռեկորդների օր | Radar Armenia

Երկու բացառիկ ռեկորդների օր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․

«Գիտե՞ք, թե ինչով է առանձնահատուկ հուլիսի 21-ը Երկրագնդի և Հայաստանի հիդրոօդերևութաբանական պատմության մեջ։ Հուլիսի 21-ը երկու բացառիկ ռեկորդների օր է։ 1983 թվականի հուլիսի 21-ին Երկրի ամենացածր ջերմաստիճանը։ 43 տարի առաջ խորհրդային «Վոստոկ» անտարկտիկական կայանում գրանցվեց Երկրի վրա երբևէ չափված ամենացածր օդի ջերմաստիճանը՝ −89.2°C։

Կայանը գտնվում է Անտարկտիդայի կենտրոնական հատվածում՝ ծովի մակարդակից մոտ 3500 մետր բարձրության վրա։ Ձմռանը այստեղ միջին ջերմաստիճանը շուրջ −70°C է, իսկ բևեռային գիշերը տևում է մոտ 120 օր։ Այս ռեկորդը մինչ օրս մնում է պաշտոնապես անգերազանցելի։

1960 թվականի հուլիսի 21՝ Հայաստանի մեկօրյա տեղումների ռեկորդը։ Ուղիղ 66 տարի առաջ, այս նույն օրը, Կապան օդերևութաբանական կայանում մեկ օրում գրանցվեց 176 մմ տեղում։ Սա մինչ օրս Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ մեկ օրվա ընթացքում գրանցված տեղումների ամենամեծ քանակն է, և այդ ռեկորդը նույնպես շարունակում է մնալ անգերազանցելի»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment