
Դանիական Maersk նավագնացության ընկերությունը, որը աշխարհի խոշորագույն կոնտեյներային փոխադրումների օպերատորն է, դադարեցնում է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստով ծառայությունները նավահանգստային ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից հարձակումների ուժգնացման պատճառով: Այս մասին ասվել է Maersk Ukraine-ի հայտարարության մեջ։
«Մեր գործունեությանն ազդող ներկայիս իրավիճակի պատճառով, սնուցող օպերատորը չի կարող շարունակել ծառայություններ մատուցել Ուկրաինային Չեռնոմորսկի ձկնորսական նավահանգստի միջոցով: Բոլոր նավերը կուղղորդվեն դեպի Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ», – ասվում է հայտարարության մեջ։
Հետևաբար, ընկերության Ուկրաինա կոնտեյներային բեռնափոխադրումները ժամանակավորապես կուղղորդվեն Ռումինիայի Կոնստանցա նավահանգստով։