Իրանի զինված ուժերը համաչափ հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքներին, եթե Միացյալ Նահանգները որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության կամուրջների կամ էլեկտրակայանների վրա։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկրի զինված ուժերը կպատասխանեն Հորմուզի նեղուցում նավի վրա յուրաքանչյուր հարվածի համար՝ ոչնչացնելով մեկ իրանական կամուրջ կամ էլեկտրակայան։
«Եթե ամերիկացիները հարվածեն Իրանի կամուրջին կամ էլեկտրակայանին, Թեհրանը կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին, որոնցում Միացյալ Նահանգները շահագրգռվածություն ունի», – ասել է գործակալության աղբյուրը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները վերջին օրերին պետք է համոզված լիներ, որ Իրանը կարող է հարձակվել Մերձավոր Արևելքի ցանկացած թիրախի վրա, և, հետևաբար, «Թրամփի խաղադրույքը նրան կրկին ամոթ կբերի»։