Արթուր Սերոբյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապատշպան Արթուր Սերոբյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանցի լավագույն ֆուտբոլիստ:

ՀՖՖ-ն ամփոփել է «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները։ Արթուր Աերոբյանը լավագույն է ճանաչվել 40 միավորով:

23-ամյա ֆուտբոլիստը երեւանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն, խփել 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

2-րդ տեղը 32 միավորով զբաղեցրել է «Նոայի» հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որը խփել է 10 գոլ։ Եռյակը 12 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բռունո Միշելը։

Leave a Comment