Լրագրողները ճնշման տակ. եռամսյակում՝ ավելի քան 40 խախտում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների ավելի քան 40 խախտում: Այս մասին հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ դեպքերից մեկը վերաբերել է ֆիզիկական բռնությանը, 30-ը՝ ճնշումների տարբեր ձևերի, իսկ ևս 11-ը՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի սահմանափակմանը:

Մելիքյանը նշել է, որ բոլոր դրվագների գրեթե մեկ քառորդը գրանցվել է նախընտրական քարոզարշավի և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը:

Leave a Comment