«Արարատ-Արմենիան» հաղթել է իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»․ Չեմպիոնների լիգա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցել է իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ և հաղթել 2:0 հաշվով։

51-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» աչքի է ընկել 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման:

Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը 75-րդ րոպեին վնասվածք է ստացել:

81-րդ րոպեին երևանյան թիմի առավելությունը կրկնապատկել է Գվինեա Բիսաուն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Զիդան Բանժակին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» և սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։

Leave a Comment