
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «ԿԸՀ-ն վերադարձրել է դատախազության միջնորդությունը, որը հավասար է մերժման։ Նարեկ Կարապետյանի խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, տեղի չի ունենալու։ Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ մեղադրանքի առաջադրման և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց»,- նշել է փաստաբանը։