Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ճապոնիայի Նագոյա քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 23-ամյա կինը մահացել է այն բանից հետո, երբ բազմահարկ շենքի 12-րդ հարկից ընկած տղամարդը հայտնվել է նրա վրա։ Այս մասին հայտնում է The Japan News-ը։

Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա մոտ ժամը 01:00-ին։ 29-ամյա Շինսեյ Տագուչին անհայտ հանգամանքներում ընկել է շենքի պատուհանից և վայրէջք կատարել փողոցով անցնող 23-ամյա Հորու Ինաբայի վրա։

Երկուսն էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդ կնոջ կյանքը․ նա մահացել է ստացած ծանր վնասվածքների և ուժեղ արյունահոսության հետևանքով։

Ինչպես հայտնում է Past.am-ը, տղամարդը ողջ է մնացել, սակայն գտնվում է ծանր վիճակում և անգիտակից է։ Նրա առողջական վիճակի պատճառով դեռևս հնարավոր չի եղել պարզել դեպքի հանգամանքները։

Այչիի պրեֆեկտուրայի ոստիկանությունը հետաքննում է դեպքը՝ պարզելու, թե արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար է եղել, թե կան այլ հանգամանքներ, որոնք հանգեցրել են ողբերգությանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment