Աշխարհում միայն ԱՄՆ-ն կարող է լուծել հակամարտությունը. Ռուբիո

 ԱՄՆ-ն ներկայումս միակ երկիրն է, որն ունակ է լուծել ուկրաինական հակամարտությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Միացյալ Նահանգները մնում է բաց՝ կառուցողական դեր խաղալու այդ պատերազմի դադարեցման գործում, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Մենք գտնում ենք, որ այս պահին, և կարծում եմ՝ ռուսական կողմը կհամաձայնի մեզ հետ, մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որն ունակ է խաղալու այդ դերը՝ դադարեցնելու այն (հակամարտությունը)», – ընդգծել է Պետդեպարտամենտի ղեկավարը։ Նրա կարծիքով՝ այս պնդման հետ «կհամաձայնեն ռուսները»։ 

Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար՝ համաձայնության հասնելու այլ թեմաների շուրջ։

Leave a Comment