Հուլիսի 23-ին ռումինական «Կլուժ Արենայում» տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ունիվերսիտատյա Կլուժ» – «Բրան» հանդիպումը։ Խաղը կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Արթուր Գդլյանն ու Սարգիս Հովհաննիսյանը։ Չորրորդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։