Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվելու է ժամը 15։30-ից։ Արամ Վարդևանյանի խոսքով՝ անձեռնմխելիությունը բաղկացած է 2 առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք հարուցելու և ազատազրկելու․ մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը ԿԸՀ-ն արդեն տվել է։ Վարդևանյանը նշեց՝ օրենքով ամրագրված է ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի հանդեպ միայն քրեական քրեական հետապնդում հարուցելու հնարավորության մասինմ այլ ոչ թե ազատությունից զրկելու։