Լավրովը հայտարարել է Ռուբիոյի հետ հանդիպման մասին

Լավրովը հայտարարել է Ռուբիոյի հետ հանդիպման մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-ԱՍԵԱՆ նախարարական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումն արդեն համաձայնեցված է և նախատեսված է հինգշաբթի օրվա առաջին կեսին։

«Հանդիպումն անխուսափելի է, այն արդեն համաձայնեցված է։ Մենք երկուսով ընդունելության ժամանակ կարճ զրուցել ենք, հաստատել, և վաղը այն տեղի կունենա օրվա առաջին կեսին։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենանք ձեզ տեղեկացնելու մեր տպավորությունների մասին»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment