ԿԸՀ-ի նպատակն է՝ անել ամեն ինչ՝ Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում չլինի. Վարդևանյան

ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առաջնորդվի ոչ թե դատախազության ցանկություններով, այլ Սահմանադրական դատարանի որոշմամբ։

«Սահմանադրական դատարանը կիրառել է ոչ թե «լիազորությունների ստանձնում», այլ «պատգամավորի կարգավիճակ» եզրույթը։ Սա նշանակում է, որ այն, ինչ երեկվանից կատարվում է Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի և Հայկ Սուքիասյանի նկատմամբ, իրավունքից դուրս է, օրենքից դուրս է, ողջամտությունից դուրս է»,- հայտարարել է նա։

 Վարդևանյանի գնահատմամբ՝ Նարեկ Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի։

«Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, Ազգային ժողովում նրա գործունեությանը միջամտելուն»,- հայտարարել է Վարդևանյանը։

Մանրամասները տեսանյութում:

Leave a Comment