Հայաստանին ներքաշել են միջազգային վեճի մեջ՝ ընդդեմ Իրանի․ Արման Աբովյան

Այս իշխանություններն այնքան ամբարտավան են, որ Հայաստանին ներքաշել են միջազգային վեճի մեջ՝ ընդդեմ Իրանի։ Այս մասին Քննչական կոմիտեի ստորաբաժանման դիմաց ասել է ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Իրանցի գործարարները եկել էին Հայաստան և առաջարկել հիմնել հայ-իրանական առևտրային տուն։ Հաշվի առնելով Իրանի հետ մեր եղբայրական հարաբերությունները՝ Ծառուկյանը համաձայնել էր։ Սակայն այդ մարդիկ ոչ մի դոլարի ներդրում չեն արել․ ամբողջ ֆինանսավորումն իրականացրել է Ծառուկյանը»,- ընդգծել է Աբովյանը։

Նրա խոսքով՝ երբ իրանական կողմը փորձել է մեքենայություններ անել, Իրանում տեղի են ունեցել դատական գործընթացներ։

«Արդյունքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դատարանն ընդունել է օրինական որոշում, որով Գագիկ Ծառուկյանը ճանաչվել է տուժող կողմ, իսկ իրանցի գործարարները ստորագրել են պարտավորագիր, որ 14 միլիոն դոլար են պարտք Ծառուկյանին։ Մեր իրավապահ մարմինները, վերևից զանգ ստանալով, նույնիսկ չեն խորացել գործի էության մեջ։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որով աշխարհին ազդակ է հղվում, թե Հայաստանն այլևս իրավական պետություն չէ»,- նշել է Արման Աբովյանը։

Leave a Comment