Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5346-ի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5346-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 5346-ի, հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ Պաշտոնական տվյալներով՝ տուժածների թիվը կազմում է 16 740 մարդ, փրկվածների թիվը՝ 6462։ Իշխանություններն աջակցություն են տրամադրել 128 324 ընտանիքի։ Առանց կացարանի է մնացել 17 265 քաղաքացի, իսկ 23 122 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում։ Կառավարության զեկույցի համաձայն՝ վնասվել է 856 շենք, ամբողջությամբ փլուզվել՝ 190-ը։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի են ունեցել հզոր երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,2 և 7,5 մագնիտուդ։

Leave a Comment