Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն – armeniatoday.am

Հայ հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է Տալլինում կայացած շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Մրցումների առաջին օրը մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն տղամարդկանց անհատական պայքարում՝ շարժվող թիրախ, խառը վազք մրցաձևում՝ հավաքելով 384 միավոր։

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը՝ Հայկ Մինասյանի, Հովհաննես Մարգարյանի և Գոռ Խաչատրյանի կազմով, զբաղեցրել է երկրորդ տեղը։

Առաջնությունն անցկացվում է հուլիսի 20-26-ը՝ Տալլինում: Մրցումներին մասնակցում է 17 երկրի շուրջ 80 մարզիկ։

Հայաստանը ներկայացնում են Մարի Ղազարյանը, Համլետ Կարենյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Անահիտ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հայկ Մինասյանը և Մանվել Միրզոյանը։

Leave a Comment