Ռուբիոն Իրանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անլուրջ է անվանել


Միջազգային


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Թեհրանին Վաշինգտոնի հետ բանակցությունների նկատմամբ լուրջ չլինելու մեջ։

Պետքարտուղարը այս հայտարարությունն արել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս։

«Մեր առջև ծառացած հիմնական դժվարությունն այն է, որ իրանական կողմը բանակցությունների նկատմամբ լուրջ չէ: Եթե նրանք լրջություն ցուցաբերեն, մենք նույն կերպ կպատասխանենք։ Եթե նրանք չցուցաբերեն, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր շահերի, ինչպես նաև մեր գործընկերների և դաշնակիցների շահերի պաշտպանությունն ապահովելու համար», – ասել է Ռուբիոն։

Նա նշել է, որ իրանական կողմը, չնայած նախկինում ձեռք բերված համաձայնություններին, չի կատարել իր պարտավորությունները։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ գործարքը ձախողվել է հենց ամերիկյան կողմի պատճառով։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից պարտավորությունների շարունակական խախտումը անհնար է դարձնում Իրանի համար իր պարտավորությունների կատարումը։


Leave a Comment