11:00 Լուրերը մեկ տողով.Աշխատատեղերի աճ Հայաստանում. թեժ բախումներ Մերձավոր Արևելքում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե․ ԲՀԿ առաջնորդը երեկ շուրջ 10 ժամ հարցաքննվելուց հետո կրկին բերվել է հարցաքննության։

•Հայաստանում աշխատատեղերի թիվը վերջին ինը տարում աճել է ավելի քան 300 հազարով․ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է զբաղվածության ոլորտի դրական ցուցանիշները։

•Դեղորայքային փոխհատուցումների առյուծի բաժինն ուղղվել է քրոնիկ հիվանդությունների բուժմանը․ Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակի տվյալները։

•Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում․ Արտադրամասում տեղի ունեցած պայթյունից հետո անձնակազմը շտապ տարհանվել է։

•ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումները շարունակում են էսկալացվել․ Կողմերը հարվածներ են հասցնում միմյանց ռազմական օբյեկտներին և տարածաշրջանային ենթակառուցվածքներին։

•Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը մեկնաբանել է իր պաշտոնաթողությունը․ Նա նշել է, որ հաջորդին է փոխանցում հարձակողական ունակություններով բանակ։

•ՆԱՍԱ-ն պատրաստվում է 2,1 միլիարդ դոլար հատկացնել դեպի Մարս նոր առաքելության համար․ Միջուկային կայանքով ապարատը նախատեսվում է տիեզերք արձակել 2028 թվականին։

•Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ Իրավապաշտպանները դիմել են ՄԻԵԴ՝ նրա իրավունքների պաշտպանության հարցով։

Leave a Comment