Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և ներկայացրել տեսանյութ։
«Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
Այս հազվագյուտ կենդանատեսակի պահպանությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման համար»,-նշված է հաղորդագրությունում։