Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիացիոն շարժիչներ և ռազմական արտադրանք թողարկող գործարանում: Այս մասին հայտննում են տեղական ԶԼՄ–ները։

Բռնկումը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել Էսքիշեհիրում TUSAS Motor Sanayii A.S ընկերության տարածքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառով։

Ամբողջ անձնակազմը շտապ տարհանվել է, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ՌՕՈւ հատուկ հաշվարկները:

Բռնկման պատճառի մասին իշխանությունները պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արել։



Leave a Comment