Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի դիրքերին Հորդանանի և Բահրեյնի ռազմաբազաներում, հայտնել է Իրանի բանակը։
«Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Հորդանանի Ալ-Ազրաք ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ բանակի տեղակայման օբյեկտներին և սարքավորումների պահեստներին», – ասվում է Իրանի պետական հեռառադիոընկերության հրապարակած բանակի հայտարարության մեջ։
Բացի այդ, իրանական զինված ուժերը հարվածել են Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում գտնվող խոշոր տեխնիկայի և սարքավորումների պահեստներին, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման անգարին։