ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններն այս պահին Միացյալ Նահանգներին արժեցել են շուրջ 37,5 միլիարդ դոլար։
Նրա խոսքով՝ այդ գումարը գրեթե 8 միլիարդ դոլարով գերազանցում է մայիսին հրապարակված վերջին գնահատականը։
Հեգսեթը Սենատի հատկացումների հանձնաժողովում հայտարարել է նաև, որ օրենսդիրները պետք է շտապ հաստատեն 87 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում Պենտագոնի համար, որից 67 միլիարդ դոլարը նախատեսված է Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների համար։
«Առանց այդ միջոցների մենք կբախվենք լուրջ ֆինանսական պակասորդի, որը կվտանգի նույնիսկ զինծառայողների աշխատավարձերի վճարումը, սպառազինության և զինամթերքի պաշարների համալրումը, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող գործողությունների անխափան իրականացումը», — ասել է Հեգսեթը։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ չի համարում, որպեսզի Կոնգրեսը քվեարկի Իրանի դեմ պատերազմի թույլտվության հարցով։
Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Վաշինգտոնը կանգնած է կարևոր ընտրության առաջ․ կամ հասնել Իրանի հետ նոր 10-օրյա հրադադարի, կամ Իսրայելի հետ համատեղ սկսել լայնածավալ ռազմական գործողություն՝ Թեհրանին կապիտուլյացիայի պարտադրելու նպատակով։