
Ինչպես հայտնել էինք, երեկ երեկոյան զինծառայողի մահվան հերթական դեպքն է գրանցվել. նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Մեդիահաբ»-ը պարզել է, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Նարեկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։
Լրատվականին հաջողվել է կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, ով ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։
Մայրը արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է: