Այս անգամ ձեռնաշղթաները Գագիկ Ծառուկյանի հագով էին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Այս անգամ ձեռնաշղթաները Գագիկ Ծառուկյանի հագով էին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոստիկանական մեքենայով բերվեց քննչական։ «Ծառուկյա՜ն», «Ազատությո՜ւն» վանկարկումներով ներկաներն իրենց աջակցությունը հայտնեցին նրան։ Ծառուկյանին ձեռնաշղթաներն այս անգամ ամրացված էին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Երեկվա մոտ 10 ժամ տևած հարցաքննության ժամանակ տեղի էր ունեցել առերեսում Ծառուկյանի և տուժող ճանաչված Իրանի քաղաքացու միջև։ Այսօր հնարավոր են նաև նոր առերեսումներ։

Գագիկ Ծառուկյանը քննչականում է

Leave a Comment