
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին, հայտնել է ընկերության սեփականատեր Տատյանա Կիմը։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ պահեստին հասցված հարվածի հետևանքով երեք մարդ է տուժել։ Նևինոմիսկի պահեստի վրա հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել, հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։
Հաղորդվում է նաև, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է նավթաբազային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։