ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել Կոնգրեսի կողմից հաստատված լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը։ Այս մասին հայտարարել է Իլինոյս նահանգի սենատոր Դիք Դերբինը։
Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները օրենսդիրներին տեղեկացրել են, որ հատկացված միջոցների զգալի մասը հասանելի չի լինի մինչև ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնավարումը։
«Վճարումների ծրագիրը ցույց է տալիս, որ այդ միջոցները կարող են ծախսվել 2029 ֆինանսական տարում։ Այդ որոշումը կկայացնի հաջորդ նախագահը՝ ով էլ նա լինի»,- ասել է սենատորը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։