ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը որևէ իրավական հիմքով իրավունք չունի վերահսկելու Հորմուզի նեղուցով միջազգային նավերի անցումը։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է, և նավարկության ազատությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է։
«Եթե ստեղծվի նախադեպ, երբ որևէ պետություն որոշի վերահսկել միջազգային ջրային ուղին, անցման համար վճար պահանջել և չվճարելու դեպքում հարձակվել նավերի վրա, դա վտանգավոր հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար», — ասել է Ռուբիոն։
Նա ընդգծել է, որ նման զարգացումները կարող են սպառնալ ոչ միայն համաշխարհային տնտեսությանը, այլև միջազգային առևտրի կանոններին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են համաշխարհային առևտրի կայունությունը։