Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և Զոի Սալդանան, հայտնում է Deadline-ը։

Ֆիլմի ռեժիսորը Օսկարի դափնեկիր Դանիել Ռոերն է։ Նախագծում նաև նկարահանվել են Սալվատորե Էսպոզիտոն, Միշել Սավոյան և Լորենցո դե Մուրը։

Ֆիլմը պատմում է զարդերի գողի մասին, որը համաձայնվում է օգնել մի խորհրդավոր կնոջ կատարել համարձակ կողոպուտ։ Սակայն այս համագործակցությունը փոխում է նրա կյանքը և հանգեցնում հետևանքների, որոնք շատ ավելի կարևոր են, քան պարզապես ֆինանսական շահույթը։

Առաջիկա ամիսներին Կարեն Կարագուլյանին կարելի է տեսնել նաև Դեյվիդ Ֆինչերի «Քլիֆ Բութի արկածները» ֆիլմում, որի թողարկումը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին, ինչպես նաև Ադամ Շանկմանի «Պայուսակով մարդը» Սուրբ Ծննդյան կատակերգությունում, որը կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերին։

Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2025 թվականի փետրվարին Critics Choice Awards-ում արժանացել էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին։

Leave a Comment