Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները և պնդել, որ առաջադրված մեղադրանքներն ապացուցվել են։

Հաջորդ «դատական» ​​նիստը կկայանա հուլիսի 24-ին։

Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։

Leave a Comment