ԿԸՀ-ն քննում է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը․ Մելոյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը: Հայտնում է սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Քաղաքական քինախնդրություն❗️

Քաղաքական հետապնդումները շարունակվում են⬇️

1️⃣Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Նարեկ Կարապետյանը պատգամավոր է»՝ 21.07.2026

2️⃣ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից
դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ՉՈՒՆԵՑՈՂ անձի նկատմամբ
քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:»։ 08.07.2026

3️⃣ Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը: 21.07.2026

ԿԸՀ նիստը կշարունակվի վաղը, ժամը՝ 13:00-ից»։

Leave a Comment