Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի խորհրդականները ազատվել են պաշտոններից

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը  հուլիսի 21-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի   1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Ներսիսյանի 2026 թվականի հուլիսի 20-ի դիմումը`  կարգադրում եմ.

1.  2026 թվականի օգոստոսի 3-ից Ահարոն ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ազատել  Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

Մեկ այլ կարգադրությամբ ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հ. Նալբանդյանի 2026 թվականի հուլիսի 20-ի դիմումը` կարգադրում եմ.

1.  2026 թվականի օգոստոսի 3-ից Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

Leave a Comment